Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջուկային փորձարկումների վերսկսման վերաբերյալ հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ խնդիր է անվանել։ Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ հրամայել է միջուկային զենքի փորձարկումներն անցկացնել «հավասար հիմունքներով» այն երկրների հետ, որոնք ենթադրաբար միջուկային զենքի փորձարկման ծրագրեր ունեն։               
 

Միջազգային բոլոր ատյաններում կբարձրացվի Բաքվի իրավական պատասխանատվության հարցը

Միջազգային բոլոր ատյաններում կբարձրացվի Բաքվի իրավական պատասխանատվության հարցը
12.04.2016 | 10:46

Հայաստանի պաշտպանության նախարարությունը վերահաստատել է, որ ապրիլի 10-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ապրիլի 2-5-ին ադրբեջանական կողմի սանձազերծած ագրեսիայի ընթացքում զոհված զինծառայողների դիակների փոխանակում, որի ընթացքում հայկական կողմին են փոխանցվել պաշտպանության բանակի զոհված 18 զինծառայողների մարմինները: Հաշվի առնելով հայկական կողմին փոխանցված մարմինների խոշտանգման և անարգանքի փաստը, որն արձանագրել են Լեռնային Ղարաբաղի պատկան մարմինները և ԿԽՄԿ-ի ներկայացուցիչները, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ դա միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի՝ Լեռնային Ղարաբաղի ռազմագերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի մատնանշած նորմերի կոպտագույն խախտում է:
«ԼՂՀ և ՀՀ իշխանությունները, համագործակցելով միջազգային կազմակերպությունների հետ, իրականացնում են հանցագործությունների վերաբերյալ ապացույցների հավաքման աշխատանքներ, որոնց հիման վրա հարուցվում են քրեական գործեր»,- ասված է հայտարարությունում:
ՀՀ ՊՆ-ն պաշտոնապես հայտարարում է նաև, որ բոլոր միջազգային ատյաններում հետևողականորեն բարձրացվելու են Ադրբեջանի իրականացրած միջազգային մարդասիրական (զինված հակամարտության) իրավունքի և տարատեսակ կոնվենցիաների խախտումների փաստերը` վերջնանպատակ դնելով Ադրբեջանին նաև իրավական պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դիտվել է՝ 2111

Մեկնաբանություններ